Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն և մոտ մեկ ժամ մնացել դիվանագիտական գերատեսչությունում։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի դեսպանը հրավիրվելու է Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման կապակցությամբ։               
 

Ռուսները դուրս մնացին

Ռուսները դուրս մնացին
21.02.2014 | 11:15

Օլիմպիական հոկեյի քառորդ եզրափակիչն անհաղթահարելի մնաց Ռուսաստանի աստղային, սակայն այդպես էլ հավաքականություն չդարձած ընտրանու համար, որը ֆիններին զիջեց 1։3 հաշվով: Փուլը հաջողությամբ հաղթահարեցին ԱՄՆ-ի (հաղթել է չեխերին` 5:2), Կանադայի (պարտության է մատնել լատվիացիներին` 2:1), Շվեդիայի (5:0 հաշվով առավելության է հասել սլովենացիների նկատմամբ) հավաքականները: Կիսաեզրափակիչ զույգերը կազմել են ԱՄՆ-ի ու Կանադայի, Շվեդիայի ու Ֆինլանդիայի ընտրանիները:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 872

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ